ԱԱԾ աշխատակցի «վերբովկայի» վերաբերյալ «Ժառանգության» վարչությունը քայլեր կձեռնարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ահազանգում են, որ Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը սպառնացել է «Ժառանգության» վարչության նորընտիր անդամ և araratnews.am կայքի՝ տնտեսական թեմաներով լրագրող Հրայր Մանուկյանին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է համագործակցել ԱԱԾ-ի հետ:

Araratnews-ը ներկայացրել է ձայնագրությունն ու դրա սղագրությունը, որն այսօր armlur.am-ն արդեն հրապարակել էր: Ձայնագրվածում պարզ երևում է, որ ԱԱԾ աշխատակիցը տարբեր ձևերով և սպառնալիքներով Հրայրին կոչ է անում աշխատել իրենց հետ:

Այս առնչությամբ armlur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ: Նա առաջնահերթ նշեց, որ իրենց կուսակցության վարչությունն այս հարցով շատ լուրջ զբաղվելու է:

«Վարչությունը պետք է որոշում կայացնի, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու, բայց այս գործը հաստատ քրեական գործ է, դատախազությունը պետք է զբաղվի սրանով, ՄԻՊ-ը, միջազգային ատյանները՝ նույնպես», – նշեց նա:




Լրահոս