Էդվարդ Նալբանդյանի կարողությունը գնալով աճում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կարողությունը տարեցտարի աճում է:

Այսօր armlur.am-ը կներկայացնի նախարարի ունեցվածքի աճման վիճակագրությունը:

Սկսենք 2012թ. ապրիլի 16-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ԱԳ նախարարի ներկայացրած` գույքի և ունեցվածքի հայտարարագրից: Նա այդ ժամանակ ունեցել է երկու բնակարան, որոնցից մեկը ձեռք էր բերել հենց այդ տարի` 28 մլն 800 հազար դրամով: Նրա դրամական միջոցներն այն ժամանակ ընդամենը 49 հազար 800 եվրո էր, իսկ աշխատանքի վարձատրությունից և ժառանգություն ստացած գույքից վաստակել էր 6 մլն դրամից ավել գումար:

2012

 

Նույն թվականի նոյեմբերին ներկայացրած հայտարարագրում Նալբանդյանը երկուսի փոխարեն հայտարարագրել էր մեկ բնակարան: Նրա` եվրոյով դրամական միջոցներին ավելացել էր նաև 140 հազար դոլար:

2

 

Արդեն 2013թ. փետրվարին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցներում զգալի աճ է արձանագրվել: 49.800 եվրոն դարձել էր 52. 300, ինչպես նաև` նախարարն ունեցել է 2 մլն 970 հազար դրամ:

Վերջին հայտարարագիրը Նալբանդյանը ներկայացրել է այս տարվա փետրվարին: Նա արդեն ունի 55 հազար 600 եվրո և 4 մլն 580 հազար դրամ, եկամտի միակ աղբյուրը կրկին եղել է աշխատավարձը:

edv




Լրահոս