Այսօր ուրախ-տխուր մարդը կդառնար 84 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին լրանում է անվանի դերասան Մհեր Մկրտչյանի 84-ամյակը: Նրա մահվանից անցել է արդեն 21 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան և ամեն անգամ մեծ սիրով նայում նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը:

m2

Մհեր Մկրտչյանի, կամ, ինչպես ժողովուրդը սիրում է նրան ասել, Ֆրունզիկի բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսևորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։m1

Դերասանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։

Ֆրունզիկը նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում նրա խաղացած դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

m3

 




Լրահոս