Հայկական ժամանակ. Բանակցությունները փակուղի են մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի աղբյուրների պնդմամբ, “”Ազատ դեմոկրատներ”” և “”Ժառանգություն”” կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ` փակուղի են մտել: Կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն Է խնդրել “”Ազատ դեմոկրատների”” ներկայացուցիչ Գառնիկ Գևորգյանից, նա պատասխանել է. “”Չէ, դա ճիշտ չէ, որովհետև բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն, կարելի է ասել, կայացվել է, որոշակի դետալներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են, բայց ասել, որ համաձայնության չենք կարողանում գալ, նույնքան ճիշտ չէ, ինչքան ասել, որ այս պահին համաձայնության եկել ենք””: Երբ “”Հժ”” թղթակիցը հարցրել է` արդյո՞ք իրենց համագումարի հետաձգումը ևս փակուղու վկայությունը չէ, Գևորգյանը պնդել է, թե համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: 




Լրահոս