«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Դավթաշեն համայնքում երեկ մեր թղթակիցը ականատես է եղել արտասովոր երեւույթի. մի քանի կանայք, ըստ երեւույթին հարեւանուհիներ, «Միրգ, բանջարեղենի» կետից հատով ծիրան են գնել: Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով:
Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել: Երեկ Երեւանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչեւ 2500 դրամով:
Ընդ որում, հաճախ վաճառվում է ոչ թե տեղական, այլ ներկրված ծիրան, եւ այն, որպես կանոն, ներկայացվում է որպես տեղական»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։