«Իրատես de facto» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռը դեռեւս թափուր է։ Ըստ Սահմանադրության, պարզվում է, ամենեւին էլ անհրաժեշտ չէ, որ այդ խորհրդակցական մարմինը ղեկավար ունենա։
Ավելին, որեւէ ժամկետ չկա նաեւ, թե երբ պետք է ԱԱԽ քարտուղար նշանակել։ Ինչո՞ւ, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը որեւէ մեկին չի նշանակում այս պաշտոնում՝ հարցրի իրավասու անձանցից մեկին, որը դիպուկ նկատեց. «Նորմալ մարդ դեռ չի գտել»։
Հավելենք, որ նախագահի բացառիկ լիազորությունների դաշտում է՝ երբ եւ ում կնշանակի ԱԱԽ-ի անդամ կամ քարտուղար։
Շատ հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ 2018-ը ոչ մեկին էլ «նորմալ» չհամարի այդ պաշտոնի համար։ Սակայն կարող է նաեւ «ձիու քայլ» անել եւ ԱԱԽ քարտուղար նշանակել ընդդիմության ներկայացուցիչներից մեկին։ Առավել եւս, որ մեր ընդդիմադիրները մշտապես «վերահսկողական» պաշտոններ են ցանկանում ունենալ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում