Անվստահություն․ բառ, որը բնութագրում է մեր վիճակը․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը: Մենք չենք վստահում մեր պատգամավորներին, որոնք գնում են կամ չեն գնում սահմանամերձ գյուղեր, չենք վստահում կառավարությանը՝ անկախ նրանից՝ այն փոխհատուցում է, թե չի փոխհատուցում:Մենք, բնականաբար, չենք վստահում նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ կասկածելով, որ սակագին նշանակելիս այն առաջնորդվում է ոչ թե տնտեսական, այլ բոլորովին այլ հաշվարկներով։ Մենք վստահ չենք, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված և համարակալած քարերը նորից որևէ տեղ կմոնտաժվեին:

Եվ այդ անվստահության համար հիմքեր ունենք, քանի որ 2000-ականներից սկսած՝ ապամոնտաժվել և համարակալվել է այդպիսի մոտ երեք տասնյակ շենք, և այդ համարակալած քարերի ճակատագիրն անհայտ է:

Իհարկե, 74 թվականից հետո ծնվածներն էլ չեն հավատում, որ իրենցից հիմա փող են հավաքում, որ նրանք 45 տարի հետո լավ ապրեն:

Կարդացեք այս տողերը և մի պահ մտածեք՝ իսկ կա՞ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ, որին դուք հավատում եք, և նրա խոսքը կամ գործը ձեր մեջ կասկածներ չի առաջացնի»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս