«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում հրապարակվել են սոցիոլոգիական հարցման արդյունքներ, համաձայն որոնց՝ Ռուսաստանի բնակիչների 45 տոկոսը Եվրասիական միության անդամ դառնալու հարցում ամենից շատ ցանկություն ունի այդ կարգավիճակում տեսնել Հայաստանին։
Հայաստանի հանդեպ ռուսաստանցիների համակրանքը պատահաբար չի հայտնվում հրապարակում՝ այն ժամանակ, երբ հերթական անգամ ձգձգվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը։
Սա, այսպես ասած, մխիթարական մրցանակ է Հայաստանի համար, որովետեւ, ըստ էության, բուն գործընթացի առումով ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի «համակրանքից» կամ շահագրգռվածությունից վաղուց է զրկվել։
Ռուսաստանի իշխանությունները երեւի փորձում են Հայաստանին ընդամենը մխիթարել, որ չնայած ձգձգում են անդամակցությունը, սակայն դա ոչ թե Հայաստանի հանդեպ վատ նախատրամադրվածության, այլ ուրիշ հարցերի արդյունք է, որոնք Հայաստանի հետ կապ չունեն»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: