Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հատուկ նիստ է նշանակվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ է լինելու, որը վարելու է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Նիստում քննարկվելու է Սեւանա լճի ներկա իրավիճակի մասին տեղեկատվություն՝ ջրի մակարդակի բարձրացման տեմպերի, ափամաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ նախկինում աշխատանքներն իրականացվել են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված ժամանակացույցից ավելի քան 7 տարի շուտ:

Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ, գործունեության անցած երեք տարիների ընթացքում իր առջեւ դրված խնդիրներին, նախատեսված ծրագրերին համապատասխան լուծում է տրվել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում 




Լրահոս