Բալասանյանն աշխատանքային այցով Վրաստանում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին: Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը:  Սամվել Բալասանյանն իր վրաց գործընկերոջը տեղեկացրեց  ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մասին, ինչին ի պատասխան Միխեյիլ Մաչավարիանին խոստացավ քննարկել հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի նախագահի հետ, հավելելով, որ չնայած Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների մակարդակով հարաբերություններ չունի որևէ երկրի հետ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-վրացական ջերմ հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը, կարծիք հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանում ևս կստեղծվի նմանանատիպ հանձնաժողով:Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 




Լրահոս