Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Յունուս Զեյրեքի հեղինակած “Այս թղթապանակը վերցնում եմ” վերնագրված գիրքը, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում հայության հասցեին, անվճար բաժանվել է Ստամբուլի Քարթալի շրջանի դպրոցներում: Գրքի յուրաքանչյուր էջում ռասիստական արտահայտություններ են գրված: Այնտեղ վիրավորական արտահայտություններ կան նաև Օրհան Փամուկի, Էջե Թեմելքուրանի, Ջան Դյուդարի և այլոց հասցեին: Անմասն չեն մնացել նաև “Մեր հայ եղբայրներից ներողություն ենք խնդրում” ակցիայի մասնակիցները. անուն առ անուն նշելով նրանց՝ հեղինակը որակել է “մեր միջի սատանա”, “գաղտնի հայ”, “անարյուն”, “անազգ” և այլ արտահայտություններով: Ռասիզմ պարունակող գրքի գլուխներն անվանվել են` “Մի դավաճանության անատոմիա”, “Նման հարևանը թշնամի է” և այլն: Թուրքիայի Կրթության նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել:
Թուրքական դպրոցներում անվճար բաժանվել է հակահայկական բովանդակությամբ գիրք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ