
Երեկ երեկոյան ձերբակալվել է Հարթաշեն գյուղի գյուղապետ, նույն գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը: Վերջինս կասկածվում էր նույն գյուղի 14-ամյա աշակերտուհու բռնաբարության մեջ։ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 138 հոդվածի 2 մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ ՟Բռնաբարություն`անչափահասի նկատմամբ՟։ Ներկայացված մեղադրանքով սահմանավում է պատիժ ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: Գործը այժմ գտնվում է նախաքննության փուլում։