
Իշխանություններն անելու են ամեն ինչ` ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանում պրակտիկա անցնող Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Եվրոպական տարածաշրջանային և Պետական կառավարման ակադեմիաների ուսանողների հետ երեկ հանդիպման ժամանակ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Աժ նախագահն իր հերթին պատրաստվում է հանդես գալ խորհրդարանում մոնիտորինգի խումբ ստեղծելու նախաձեռնությամբ` խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից Ընտրական օրենսգրքի պահանջների կատարմանը հետևելու համար: