
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական քննությունը:
Նշենք, որ ավելի քան 1 ժամ ուշացնելուց հետո նիստը սկսվեց և, ամբաստանյալներին դահլիճ են բերում հերթականությամբ:
Նախագահողը հայտնեց, որ դատական նիստը ուշացումով սկսելու պատճառը պաշտպաններից մեկի ուշ ներկայանալն է` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:
Նիստը սկսվեց տեսաերիզների ուսումնասիրությամբ, որոնք, նախագահողի փոխանցմամբ, պատշաճ կերպով փաթեթավորվել են: Դատարանը հայտնեց, որ կա հնարավորություն տեսաձայնագրությունը դանդաղ ընթացքով դիտելու համար:
Առաջին տեսաձայնագրության մեջ երևում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ամբաստանյալ Շանթ Հարությունյանի խոսակցությունը:
Նիստը շարունակվում է:
Տեսանյութը՝ քիչ ուշ: