Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները տոնում է երկրի անկախության 238-ամյակը:
Մեծ Բրիտանիայից անկախացման տարելիցը սովորաբար մեծ շուքով տոնում են ողջ երկրով մեկ:
Տոնական միջոցառումները, հրավառություններն ու տոնախմբությունները կանցկացվեն մոտ 15 հազար բնակավայրում, մեծ և փոքր քաղաքներում: Մի քանի հարյուր հազար մարդ ամեն տարի այցելում է Վաշինգտոնի Ազգային ծառուղի, որտեղ գունազարդ հրավառությունը լուսավորում է երկինքը Կապիտոլիումի վերևում:
Այս տոնակատարության հետ կապված զավեշտն այն է, որ նման միջոցառումների և տոնախմբությունների ժամանակ Միացյալ Նահանգներում օգտագործվող մեծաքանակ պիրոտեխնիկական միջոցները պատրաստվում են Չինաստանում: ԱՄՆ-ի պետական հիմնում հիշատակվող և ողջ երկրի տարածքի վրա սփռվող «հրթիռների լույսը», ամենայն հավանականությամբ, պիտակավորված կլինի «Made in China». գրում է Ամրիկայի ձայնը: