Շանթ Հարությունյանը հայհոյել է ոստիկաններին, իշխանությանը, Վ. Օսիպյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական քննությունը: 

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, նիստը սկսվեց տեսաերիզների ուսումնասիրությամբ:

Տեսանյութից երևում է, որ Շանթ Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս ոստիկաններին՝ միաժամանակ սպառնալով, որ եթե նրանց հետ նորմալ բանակցություններ չընթանան, իրենք տարածքը կպայթեցնեն:

Քիչ ավելի ուշ Հարությունյանը, դիմելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասում է. «Պարո՛ն Օսիպյան, էս մեր եղած-չեղածին (նկատի ունենալով մահակները, ճայթուկները և այլն, խմբ.) տեր կկանգնե՞ս, մինչև գանք:

Շանթ Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է արտաբերել նաև իշխանությունների հասցեին, երբ ընկերների հետ, մահակները ձեռքին, մտնում էր Մաշտոցի պողոտա:




Լրահոս