Կոստա-Ռիկայի ազգային հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու պարագայում կստանա 6 մլն դոլար պարգևավճար:
Բրազիլական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Կոստա-Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստները մրցաշարում հաջող ելույթների համար արդեն ստացել են մոտ 14 մլն դոլար, 9 մլն՝ Մունդիալի ուղեգրի համար, 1 մլն՝ խմբային փուլի արգելքը հաղթահարելու և 4 մլն՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: