
Լեգենդար ֆրանսիական հետազոտող Ժակ-Իվ Կուստոյի թոռը` Ֆաբիեմը, ավարտել է Ֆլորիդա նահանգի ափերի մոտ գրեթե 19 մ խորության վրա գտնվող ստորջրյա «Ակվարիուս» լաբորատորիայում իր ծրագիրը:
Գիտնականն անցկացրել է այնտեղ 31 օր և մեկ օրով գերազանցել իր պապի ռեկորդը, որը վերջինս սահմանել էր 1963թ.-ին:
«Առաքելություն-31» անվանումը կրող գիտարշավի մասնակիցները օրական վեցից ինը ժամ անցկացնում էին «Ակվարիուսից» դուրս, տվյալներ հավաքելով և փորձեր անցկացնելով: Մասնավորապես, նրանք կազմել են օվկիանոսի հատակի քարտեզը, ուսումնասիրել են օվկիանոսի կենդանական աշխարհի վրա դրա ախտոտման և կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, ինչպես նաև ջրի տակ երկարատև գտնվելու ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: