Ադրբեջանցիները սպառնում են Տիգրան Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ նահանգներում բնակվող ադրբեջանցիներն իրենք իրենց նախաձեռնությամբ դարձյալ ներքաշվել են տեղի հայ համայնքի գործերի մեջ՝ իրենք իրենց ներկայությունը կարևորելով և ամերիկահայ համայնքում տեղի ունեցող  զարգացումների վերաբերյալ անհեթեթ կարծիքներ տարածելով:

Այն, որ նրանց տեսակետը որևէ մեկին չի հետաքրքրում՝ դա միայն հարցի մի կողմն է. նրանք դա լավ հասկանալով, այնուամենայնիվ, չեն կարողանում ձեռնպահ մնալ առիթն օգտագործելուց ու հայ-ադրբեջանական հակամարտության թեման անհարկի շահարկելուց:

Պարզվում է, որ Միացյալ նահանգներում «Ադրբեջանի ասոցիացիա» անունով կառույց կա, որն այս դեպքում բացասական կարծիք է հայտնել Տիգրան Սարգսյանի՝ այդ երկրում դեսպան նշանակվելու առթիվ: Թերևս կասկածից վեր էր, որ այդ նշանակումը սթրես էր պատճառելու ազերիներին:

Խնդիրն այնն է, որ Տ. Սարգսյանին դեպորտի ենթարկելու և նոր պաշտոնից հեռացնելու պահանջը համընկել է տեղի հայկական ֆորումի նույնանման կոչերի հետ, ինչն էլ ավելի է թեժացրել կրքերը: Տարբերությունը միայն  նախկին վարչապետին արտաքսելու հիմնավորումների մեջ է: Ադրբեջանցիները նշում են, որ Տ. Սարգսյանը մեծապես խրախուսել է Հայաստանի կողմից՝ իրենց տարածքներում օկուպացիան և վարչապետության տարիներին տասնյակ անգամներ այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Ամերիկաբնակ ադրբեջանցիները նաև հոխորտում են, թե իրենց երկիրը որպես ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր և Եվրոպային նավթ մատակարարող հիմնական օբյեկտ՝ չի կարող լռել և դեմ է կագնելու հայկական ահաբեկչության տարածմանն ԱՄՆ-ում:

Նշենք, որ մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել ձգտող ԱՄՆ-ի ադրբեջանցիների կառույցն ունի ընդամնեը 1300 անդամ և յոթ տարվա պատմություն:




Լրահոս