Բախվել են մեքենաներ. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարները։Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Օպել մակնիշի 23 ՏՕ 286 պ/հ (վարորդ` Մ. Պապյան) և Ֆորդ մակնիշի Լ 9694 պ/հ (վարորդ` Վ. Ոսկանյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ֆորդ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:Փրկարարները Ֆորդ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1952 թ. ծնված Վ. Ոսկանյանին, և ուղևորներ` 1945 թ. ծնված Ալվարդ Հովակիմյանին, 1971 թ. ծնված Լուսինե Ոսկանյանին, 1936 թ. ծնված Սաթիկ Հարությունյանին, 1978 թ. ծնված Ելենա Հարությունյանին և 1968 թ. ծնված Զինա Մովսիսյանին։ Օպել մակնիշի մեքենայից փրկարարները դուրս են բերել 1982 թ. ծնված Մ. Պապյանին։Բոլոր տուժածները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Գորիսի կենտրոնական հիվանդանոց:Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:  




Լրահոս