Black Sabbath հանրաճանաչ ռոք-խումբն առաջին անգամ ելույթ կունենա բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հայդ-պարկում: British Summer Time փառատոնի շրջանակներում այդ ելույթը, հնարավոր է, վերջինը լինի խմբի պատմության մեջ:
Գլխավոր բեմ դուրս կգան օրիգինալ կազմի մասնակիցները` կիթառահար Թոնի Այոմմին, վոկալիստ Օզի Օսբորնը և բաս-կիթառահար Թերրի «Գիզեր» Բաթլերը, որոնց կմիանան դաշնակահար Ադամ Ուեյքամը և թմբկահար Թոմմի Կլաֆետոսը:
Այոմմին խոստովանում է, որ Հայդ-պարկում ելույթը կարող է վերջինը լինել խմբի համար:
«Ես դա չեմ ուզում , բայց այս ելույթից հետո մենք ապագայի շրջագայունների մասին ծրագրեր չունենք», ասել է նա Metal Hammer ամսագրին տրված հարցազրոյցում: Երաժիշտը հավելել է, որ չի պատրաստվում երկար շրջագայել, քանի որ դա վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա:
Ռոքի վարպետը բուժվում է այն պահից ի վեր, երբ 2012թ.-ին նրա մոտ լիմֆոմա հայտնաբերեցին: Միաժամանակ Այոմմիմ չի բացառել նոր ալբոմ ձայնագրելու հնարավորությունը, սակայն հավելել է, որ այդ մասին որոծում դեռ չի կայացվել, – տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը :