ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուսանողուհի եմ, եւ ինձ մի հարց է հետաքրքրում. արդյոք Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը նախատեսո՞ւմ է Հայաստանում կիրառել Վրաստանի օրինակը, որտեղ վարորդների մոտ տվյալ պահին վարորդական իրավունքի վկայականի բացակայությունը օրենքի խախտում չէ: Այնտեղ չեն տուգանում վարորդական իրավունքի վկայական չունենալու համար: Արեւիկ Քալանթարյան, 22 տարեկան   ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ երեւույթին` ոչ, քանի որ մեր Ճանապարհային ոստիկանությունը շարժվում է այլ ուղիով: Ինչ վերաբերում է վարորդական վկայական չունենալով մեքենա վարելուն, ապա մեզ մոտ տուգանք է նախատեսվում «ընդամենը»  5000 դրամ: «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանությանն առաջին հերթին հետաքրքրում է վարորդներից տարբեր պատրվակներով գումար գանձելը` լինի օրինական կամ ապօրինի եղանակով, հայտնի է վաղուց: Եւ նրանք, բնական է, կձգտեն որեւէ հավելյալ պատրվակ «ձեռքից չհանել», որպեսզի վարորդների հետ ամենօրյա «բազարի» մի նոր թեմա բացվի: Բայց այս դեպքում խնդիրը այլ է. ո՞վ է տրամադրում մեր ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունք եւ ի՞նչ ճանապարհով: Թեպետ այս հարցերի պատասխանը եւս իրենց կյանքում թեկուզ մեկ անգամ քաղաքացիների հաշվառման կայանների (նախկինում ՄՌՈՒ) հետ գործ ունեցած քաղաքացիները գիտեն, բայց մենք էլ մեր հերթին փաստենք. որպես կանոն, վարորդական իրավունքի վկայականները տրվում են մարդկանց` առանց լուրջ քննություններ անցկացնելու: Եւ դա է պատճառը, որ այսօր Հայաստանում այդ աստիճան շատացել է վթարների թիվը: Շատ վարորդներ պարզապես մեքենա վարել բավարար մակարդակով չգիտեն, բայց վկայական ունեն (չի բացառվում, որ պարզապես գնել են), դրա համար էլ ԱՊՊԱ-ների գործերը սկսել են լավանալ:




Լրահոս