Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ցուցադրվեցին Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից դատարանին ներկայացված տեսաձայնագրությունները` արված նախորդ տարվա նոյեմբերի 5-ին:
Մեղադրանքին վերաբերող տեսագրություններից երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում ցուցարարներին, որոնք պայթուցիկ նյութեր էին բաց թողել Ազատության հրապարակում, Մաշտոցի պողոտայում և հարակից տարածքներում:
Բողոքի ացիայի մասնակիցները մահակներով ընթանում էին փողոցով, որտեղ նրանց շրջապատել էին ոստիկանները:
Այն ժամանակ, երբ ամեն ինչ դուրս եկավ հսկողությունից, վնասվեցին ոստիկաններն ու քաղաքացիները, և վերջիններս սկսեցին բերման ենթակվել, մյուս ցուցարարները գոռում էին «Ամո՛թ»:
Ներկայացված տեսանյութից երևում է նաև, որ դեպքի վայր էր ժամանել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով կարգադրում էր ոստիկաններին փակել մոտակա տարածքները:
Այն ժամանակ, երբ իրավիճակից ելնելով խափանվել էր երթևեկությունը, փակվել էին ճանապարհները, ամեն բան ավելի էր դուրս եկել հսկողությունից:
Իսկ ամբաստանյալ Շահեն Հարությունյանին և մի քանի այլ ցուցարարների ոստիկանության մի քանի աշխատակիցներ էին փորձում վնասազերծել:
Տեսանյութում երևում է նաև ոստիկանության աշխատակցի ծառայողական գլխարկը` ընկած հատակին:
Այս պահին հայտարարվել է ընդմիջում, որից անմիջապես հետո կցուցադրվի երրորդ տեսագրությունը:
Նշենք, որ գործով դատարանին է հանձնվել 14 տեսագրություն: