Պորտուգալիայում մի քանի սուպերմարկետների խուզարկության արդյունքում ոստիկանությունն առգրավել է 237 կիլոգրամ կոկաին:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, թմրանյութը գտնվել է կոլումբիական բանաններով 198 տուփերի մեջ, որոնք, հավանաբար, սուպերմարկետների վաճառասեղաններին պատահականորեն են հայտնվել:
«Մրգերը Կոլումբիայից ուղարկվել են Իսպանիա: Այժմ պետք է պարզել, թե դրանք ինչպես են հայտնվել Պորտուգալիայի վաճառասեղաններին: Տուփերում թաքցված կոկաինն առգրավվել է երկրի հյուսիսում գտնվող տարբեր վաճառակետերից», – հայտնել է ոստիկանությունը: