
Քիչ առաջ armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ «Հայփոստ»-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի մասնաճյուղից հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը 3 միլիոն դրամի գողություն է կատարվել:
Տեղեկությունը ճշտելու նպատակով armlur.am-ը կապվեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ: Մեզ հետ զրույցում նա, կարծես թե, ո՛չ հերքեց ո՛չ էլ հաստատեց այդ տեղեկատվությունը:
Ավալյանը միայն նշեց, որ նման բաներ լսել է, սակայն չգիտի ինչքան գումար են տարել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից armlur.am-ի հետ զրույցում հաստատեցին վերը նշված տեղեկատվությունը և հավելեցին, որ այս պահին քննություն է ընթանում, և մանրամասները հայտնի կլինեն մի փոքր ուշ: