
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հասցեից ստացել ենք հետեւյալ հաղորդագրությունը:”Ժողովուրդ” օրաթերթում 2011թ. սեպտեմբերի 9-ին տպագրված “Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում” հոդվածի պատճառով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի և “Ժողովուրդ” օրաթերթի միջև ծագած վեճի հանգուցալուծման կապակցությամբ հայտարարություն Արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ` Բենիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվում է “Ժողովուրդ” օրաթերթի նկատմամբ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից: