Միայնակ հայր Ռիկի Մարտինը երազում է երրորդ երեխայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս տրված հարցազրույցներից մեկում 42-ամյա երգիչ և 5 տարեկան երկվորյակներ Մատտեոյի և Վալենտինոյի հայր Ռիկի Մարտինը խոստովանել է, որ ցանկանում է մեծ ընտանիք ունենալ և երազում է դստեր մասին:

«Ես ուզում եմ, որ իմ ընտանիքում աղջիկ երեխա լինի: Հայր լինելն ամբողջովին փոխում է մարդուն: Ես միայն ճանապարհի սկզբին եմ և կուզենայի շատ երեխաներ ունենալ: Մատտեոն և Վալենտինոն սիրում են ինձ հետ շրջագայությունների մեկնել: Նրանք շատ երաժշտասեր երեխաներ են, փոքրիկ արտիստներ: Ես նույնիսկ չեմ կարող ենթադրել, թե նրանք ինչով կցանկանան զբաղվել», – ասել է Ռիկի Մարտինը:




Լրահոս