Toyota ընկերությունը ջրածնային վառելիքով ավտոմեքենաների վաճառքը կսկսի արդեն 2015թ.-ի ապրիլին: Նոր ավտոմեքենաները կվաճառվեն երկրի այն շրջաններում, որտեղ շատ են ջրածնային լցակայանները:
Իր չափանիշներով Toyota Sedan-ը գրեթե չի տարբերվի բենզինային շարժիչով մեքենաներից, իսկ լրիվ լիցքավորման դեպքում կկարողանա անցնել 700 կմ տարածություն: Լիցքավորումը կտևի ընդամենը 3 րոպե, ինչը ռեկորդային ժամանակ է նման կարգի ավտոմեքենաների համար:
Նորույթը կարժենա մոտ 7 մլն յեն կամ 69 հազար դոլար: Երկրի իշխանություննեը որոշել են աջակցել ջրածնային ավտոմոքենաների արտադրությանը` Ճապոնիայի քաղաքներում ընդհանուր բնապահպանական իրավիճակը բարելավելու նպատակով: