Մեր երիտասարդությունն այսօր մեծ խնդրի առջև է կանգնած. ամուսնանալ և ընտանիք կազմել: Դժվար է, մանավանդ մեր ժամանակներում: Չորս կողմից էլ երիտասարդների հարազատներն ու մտերիմները շարունակում են հիշեցնել, որ տարիներն անցնում են, քայլեր են ձեռնարկում ամուսնացնելու համար: Այնուհետև հարազատներին փոխարինելու եկան սոցիալական կայքերը:Սակայն սրանցից էլ զատ ամուսնացնելու կարևորագույն առաքելությունն են ցանկանում կատարել և հաճախ կատարում են նաև ամուսնական գործակալությունները:
Պարզվում է՝ շատերն են դիմում ամուսնական գործակալություններ, ծանոթանում և ընտանիք կազմում, սակայն նրանցից շատ քչերն են բարձրաձայնում այդ մասին: Իսկ պատճառն ըստ «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանի խոսքով հայկական մենթալիտետն է: Նշենք, որ ծառայությունը վճարովի է, սակայն տնօրենը չցանկացավ կոնկրետ գումարի չափ նշել:
Armlur.am-ն այսօր կպատմի, թե ինչ աղջիկներ են նախընտրում հայ տղաները, ինչպես կարող են մեր երիտասարդները դիմել ամուսնական գործակալություններ և արդյոք այդ գործակալությունները կարող են փոխարինել ավանդական ծանոթության տարբերակներին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում