
Մարտի 6-ին` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 21-ամյա Սարգիս Բարսեղյանը:Պարզվել է, որ Ս. Բարսեղյանը 2007թ. մայիսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Սարգիս Բարսեղյանը ձերբակալված է: