Բրիտանական Լանկաիր քաղաքում արտասովոր հայտնագործություն են արել: Տաճարի ղեկավարությունը, որը որոշել էր եկեղեցական երգեհոնը մասերով վաճառել, իրի ներսում գտել է սենդվիչ, որը 118 տարեկան է: Ընդ որում, սենդվիչը հոյակապ պահպանվել է. տեղեկացնում է Metro-ն:
Սենդվիչի տարիքը որոշվել է շատ պարզ եղանակով: Բանն այն է, որ այն փաթեթավորված է եղել Stockport Advertiser թերթի համարի մեջ, որը հրատարակված է եղել 1896 թվականին: Հավանաբար, սենդվիչը պատկանել է այն բանվորներից մեկին, որը տեղադրել էր երգեհոնը տաճարում:
Երաժշտական գործիքը սեփականատերերը որոշել են վաճառել մի անանուն գնորդի Գերմանիայից, որը խոստացել է դրա դիմաց 1,7 հազար ֆունտ ստերլինգ վճարել (գրեթե 3 հազար դոլար): Արդյոք «զառամյալ» սենդվիչը վաճառվելու է երգեհոնի հետ, դեռևս հայտնի չէ: