
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում:ՀՀ եւ ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը: