
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով 13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում և Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում և ևս մեկը`Կենտրոն վարչական շրջանում:
Ըստ անհրաժեշտության փոխարինվում կամ լրացվում են վնասված կամ բացակայող քարերը, սվաղվում ու թարմացվում վնասված երկաթբետոնե կառուցվածքները, վերականգնվում է արտաքին տեսքը: Աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն