
24-ամյա անգլիացի կինը սպանել է 36-ամյա ընկերուհուն` “կրկին հղիանալու” պատճառով: Դատարանում տված ցուցմունքներում ,նա խոստովանել է, որ իրեն անչափ զայրացրել է ընկերուհու` հղի լինելու լուրը եւ պահանջել է, որպեսզի ընկերուհին արհեստական վիժեցման դիմի: ընկերուհին մերժել է իսկ կատաղած կինը հարձակվել է նրա վրա, դաժան ծեծի ենթարկել եւ սպանել: Այնուհետև հատուկ մկրատի օգնությամբ մասնատել է կնոջ դին եւ, մարմնի մասերը տեղավորելով տոպրակների մեջ, նետել է քաղաքային աղբանոց: Հոգեբանների պնդմամբ մարդասպանն լուրջ հոգեկան շեղումներ ունի եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: