
ԱՄՆ Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Չժիգան Պենը 2011-ի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի երկրաբանական տվյալները վերածել է երաժշտության: Lenta.ru-ն գրում է, որ ձայնագրությունում կարելի է լսել հիմնական հզոր հարվածը և դրան հաջորդած հետցնցումների ձայները: