
Femen շարժման ակտիվիստուհիները վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Ստամբուլում: Նրանք խոստանում են, որ Մարտի 8-ի տոնի առիթով կանանց խնդիրների մասին բարձրաձայնել:Անդամներից Իննա Շևչենկոն ասել է, որ իրենք կանանց խնդիրներով զբաղվող ժամանակակից հեղափոխականներ են եւ հուսով են, որ Ստամբուլի ակցիան մեծ ուշադրության կգրավի: Ուկրաինացի ակտիվիստուհիները ասել են, որ գնահատում են թուրք կանանց գեղեցկությունը եւ հուսով են, որ նրանք էլ իրենց օրինակով femen խմբեր կստեղծեն եւ կպաշտպանեն իրենց իրավունքները:Հավանաբար ակցիայից հետո նրանց կկալանավորեն եւ կարտաքսեն երկրից: