«Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորները փորձել են ափիոն ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզ Բյուրեղավան քաղաքի 4-րդ հանրակացարանում հաշվառված, (ներկայումս Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր) 41-ամյա Կարեն Արզումանյանը, ով նախկինում ևս դատապարտված է եղել, կրկին ամբաստանյալի աթոռին է:

Այսպես, Արզումանյանը, գտնվելով ազատազրկման մեջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նույն ՔԿՀ-ի կալանավոր Սամվել Սիմոնյանի կողմից ձեռք է բերել ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց:

2013թ. հունիսի 30-ին զանգահարել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությունից անտեղյակ իր ծանոթ Ժորա Ոսկանյանին և պատվիրել նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հանդիպել Աշոտ Մկրտչյանին և իր մատնանշած անձին փոխանցելու համար նրանից ստանալ գրպանում թաքցրած խոշոր չափի `2.518 գրամ ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոցի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված տղամարդու վերնաշապիկը:

Սակայն, պայմանավորված վայրում փաթեթը ստանալուց հետո Ժորա Ոսկանյանը բռնվել է ոստիկանների կողմից, ում անձնական խուզարկությամբ պոլիէթիլային փաթեթում գտնվող տղամարդու վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափի` 2.518 գրամ ացետիլացված ափիոնը:

Մեղադրական եզրակացությունից Armlur.am-ը  տեղեկանում է, որ Կ.Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-38-268 2 մասի 2-րդ կետով (հանցափորձը, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի ձեռք բերելը): Կ.Արզումանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրգործը մակագրվել է Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:




Լրահոս