
Մարտի 7-ին ժամը 16.45-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են: Դեռեւս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդմամբ, կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթեւեկել ձմեռային անվադողերով: