Պատվոգրեր ուսուցչուհիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ ուսուցիչներ արժանացել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերի: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կանանց մաղթել է անձնական երջանկություն, գեղեցկություն: “Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն էև շնորհիվ համակարգում ընդգրկված կանանցև ուսուցիչների, դասախոսների, ուսանողուհիների, աշակերտուհիների: Կրթական համակարգըև որպես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման համակարգ, լավագույնս է բացահայտում հայ կնոջ կերպարը: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնությամբ ու մասնակցությամբ կրթական համակարգում առավել մեծ հաջողություններ կարող ենք գրանցվել”,-նշել է Արմեն Աշոտյանը:




Լրահոս