Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղում Գերմանիայի հավաքականն առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էր Ֆրանսիայի ընտրանուն:
Գերմանացիները հաշիվը բացեցին Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում երկու կողմերն էլ հավասարապես գրոհում էին և ագրեսիվ խաղ էին ցուցադրում, սակայն այդպես էլ կողմերից ոչ մեկ չկարողացավ հաջողության հասնել:
ԱԱ-2014. Քառորդ եզրափակիչ
Ֆրանսիա – Գերմանիա՝ 0:1
Մատս Հումելս, 13