Այսօր կլոնավորվել է Դոլլի ոչխարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1996 թվականին այս օրը Դոլլի անունով ոչխարը (հուլիսի 5, 1996 – փետրվարի 14, 2003) դառնում է առաջին կլոնավորված կաթնասունը:

Դոլլիի գենետիկական տեղեկությունը վերցվել էր մարմնական բջիջներից, այլ ոչ թե սեռական կամ ցողունային բջիջներից։ Իսկ այդ ոչխարը, որից վերցրել էին մարմնական բջիջները, կլոնավորման պահին արդեն գոյություն չուներ։

Փորձը կատարվեց Յան Վիլմուտի և Կեյտ Կեմպբելի կողմից Ռոսլինյան համալսարանում՝ Էդինբուրգի մոտակայքում 1996 թ-ին։

Ինքը` Դոլլին, դարձավ աշխարհի ամենահայտնի ոչխարը և ապրեց 6,5 տարի՝ սատկելով 2003 թ-ին։

Commons-logo.svg




Լրահոս