Չորրորդ ինքնիշխանություն. Խաչատուր Սուքիասյանը Հայաստանում վերջին 5 տարին բնակվելու մասին տեղեկանք է վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”ՉԻ”” տեղեկություններով, երեկ` Հայաստանում վերջին 5 տարին բնակվելու մասին տեղեկանք է վերցրել թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրած գործարար Խաչատուր Սուքիասյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀ իշխանությունները որոշել են չգրանցել Խաչատուր Սուրիասյանին` պատճառաբանելով, թե վերջին հինգ տարին նա Երևանում մշտական բնակություն չի ունեցել: Գուցե նաև այս պատճառով է, որ երեկ համապատասխան կառույցից տեղեկանք են վերցրել ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլ նաև նրա մյուս եղբայրները` Սարիբեկ, էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները: 




Լրահոս