Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Բրազիլիայի հավաքականը Կոլումբիայի դեմ խաղում շատ արագ բացեց խաղի հաշիվը:
7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվան դարձավ գոլի հեղինակ: Ամբողջ խաղն ընթանում էր բրազիլացիների առավելությամբ:
Երկրորդ խաղակեսում իրավիճակը նույնն էր: 68-րդ րոպեին արդեն գոլի հեղինակ դարձավ Դավիդ Լուիզը: 79-րդ րոպեին, սակայն Կոլումբիան կրճատեց հաժվի տարբերությունը: 11-մետրանոց հարվածը վստահ իրացրեց Խամես Ռոդրիգեսը:
Կիսաեզրափակիչում կհանդիպեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները:
ԱԱ-2014. Քառորդ եզրափակիչ
Բրազիլիա – Կոլումբիա՝ 2:1
Տիագո Սիլվա, 7, Դավիդ Լուիզ, 68 – Ռոդրիգես, 79 (11 մետրանոց)