Դպրոց գնալու փոխարեն բիզնես են անում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի մասին պատմում են, որ լրագրող աշխատած տարիներին անսահման սեր է ունեցել կարկանդակների հանդեպ, բայց նրա ղեկավարած կառույցն այս գրեթե լրիվ մաշված ցուցանակի անգրագիտություն սերմանող տառասխալներին մինչև հիմա ուշադրություն չի դարձրել:

Արագ սննդի բիզնեսի կազմակերպիչն էլ, ըստ երևույթին, դպրոցում լավ չի սովորել ու սննդի օբյեկտը բացելուց հետո փաստի առաջ է կանգնել՝ թերևս մինչև հիմա ինքն էլ չգիտակցելով, որ բառի ճիշտ գրելու ձևը, եթե գոնե չգիտեր, կարող էր հարցնել:

Հ.Գ. Մինչ իշխանությունը համոզում է, որ Հայաստանում գնաճ չկա, ջնջված գնապիտակները հուշում են, որ կարկանդակ վաճառող օբյեկտում առաջարկվող տեսականու համար շուտով նոր գներ են սահմանվելու:

1

2




Լրահոս