
“”Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որը տեր է մեզնից յուրաքանչյուրի իրավունքների իրականացմանը և բոլորիս ազգային իղձերը կյանքի կոչելուն””,- այսօր ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:Դիմելով համագումարի մասնակիցներին` երկրի ղեկավարը նշել է. «Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: