
Ժնևում կայացած “Տարվա համաշխարհային ավտոմեքենա” մրցույթի շրջանակներում “Տարվա ավտոմեքենա” գլխավոր անվանակարգում հաղթող են ճանաչվել BMW 3 Series-ը, Porsche 911-ը և Volkswagen up-ը: Այս մասին հաղորդում է Вести-ին: Աշխարհի երեք ամենաէկոլոգիական ավտոմեքենաներ են ճանաչվել Ford Focus Electric-ը, Mercedes-Benz 250 CDI BlueEFFICIENCY-ը և Peugeot 3008 Hybrid-ը, իսկ ամենահաջող դիզայնով ավտոմեքենաներն են Citroen DS5-ը, Range Rover Evoque-ը և կրկին Volkswagen up-ը: “Լավագույն սպորտային ավտոմեքենա” անվանակարգում մրցանակի համար կպայքարեն Lamborghini Aventador LP 700-4-ը, McLaren MP4-12C-ը և Porsche 911-ը: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները կընտրվեն ապրիլին՝ Նյու Յորքի ավտոսրահում: