Զինծառայողը զորամասում անդամախեղում է արել ծառայությունից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Ս. Զ.-ն՝ կոչումով շարքային, 2014 թվականի մայիսի 2-ին զորանոցի մասնաշենքի ետնամասում կատարել է անդամախեղում՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ս.Զ.-ն, ով նախկինում դատված է եղել, անդամախեղման հետևանքով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 363 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Քրգործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին:

Զինծառայողի շահերը պաշտպանում է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Աննա Ջուվանովան:




Լրահոս