
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին, ուշ երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանի Ներքին Չարբախ թաղամասում: Յուրի Թադևոսյանը որսորդական զենքով սպանել է Վարդան Վարդանյանին, այնուհետև հրազենային վնասվածք հասցրել Դավիթ Բաղդասարյանին: Կատարվում է նախաքննություն: Ըստ չճշտված տեղեկությունների՝ սպանվածը Թադևոսյանի նախկին կնոջ եղբայրն է, իսկ Դավիթ Բաղդասարյանը մահացողի կնոջ եղբայրն է: