
Հանրապետության հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 19-ից և կտևեն մինչև մարտի 25-ը: Այն դպրոցները, որոնք ձմռան արձակուրդները երկարացրել էին գարնանային արձակուրդների հաշվին, դրանք արձակուրդի չեն գնա: Առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը կտևի ոչ թե մեկ շաբաթ, այլ երկու՝ մարտի 19-ից մինչև ապրիլի 2-ը: Ի դեպ, աշակերտները ոչ թե 19-ից տանը կլինեն, այլ 17-ից, քանի որ առաջին երկու օրը շաբաթվա հանգստյան օրերն են: