Ոչնչացնում են Էրեբունու այգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչնչացնում են Էրեբունու այգին: Այս մասին ահազանգում է բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա նշում է, որ այսօր առավոտյան ահազանգ է ստացել Էրեբունի զանգվածի բնակիչներից: “Այնտեղ շատ քիչ են կանաչ գոտիները, և հիմա դրանցից մեկը, որը փոքր-ինչ կարող էր այգի կոչվել, կործանման եզրին է. առավոտից կամ գուցե և գիշերվանից այնտեղ բուլդոզերներ են աշխատում”,- հայտնում է Մարիամ Սուխուդյանը` տեղեկացնելով, որ տարածքը գտնվում է Էրեբունի զանգվածի շուկայի ետնամասում, նախկին Դիմիտրով, այժմ՝ Ազատամարտիկների փողոցի հարևանությամբ: Բնապահպանը հավելում է, որ մոտ 7-8 տարի առաջ այնտեղ շինարարություն էր սկսվել՝ պիտի եկեղեցի կառուցվեր, սակայն կիսատ էր թողնված: Սուխուդյանը նաև չի բացառում, որ այնտեղ հիմա տեղ է բացվում նոր կրպակների համար: 




Լրահոս